Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատավորների համերաշխության միջազգային օրը մայիսմեկյան ավանդական տոնական երթի փոխարեն երկրորդ անգամ կազմակերպել էր բողոքի երթ:
Կոմունիստները իշխանություններից պահանջում են բարելավել բանվորագյուղացիական հասարակության վիճակը: «Մեր լոզունգները ուղղված են գործազրկության, արտագաղթի, գնաճի, հարկերի բարձրացման դեմ ու դա ամբողջ ժողովրդի ձայնն է»,- ասում են հայ կոմունիստները:
Կարդացեք նաև
Նրանք ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը, երկրի փրկությունը տեսնում են սոցիալիստական հասարակարգը վերականգնելու մեջ:
Երթին մասնակցող վետերան կոմունիստներից ոմանք նաեւ հումորով վանկարկում էին նաեւ «Շնորհավոր աշխատանք չունեցող հայ աշխատավորների համերաշխության միջազգային օրը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ