Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու բժիշկները փրկել են կորոնավիրուսով վարակված 93-ամյա Լուսիկ տատին (տեսանյութ)

Մայիս 01,2021 12:09

Գյումրի բժշկական կենտրոնը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել՝ վերնագրելով․ «93-ամյա Լուսիկ Դարբինյանը Գյումրու բժշկական կենտրոնի բուժաշխատողների օգնությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը»։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին պատմեց, որ Լուսիկ տատը իրենց մոտ ընդունվել է ապրիլի 15-ին, 14 օր բուժվել է։ Նրան սկզբում տեղափոխել են հիվանդանոցի տրիաժ բաժանմունք՝ բարձր ջերմությամբ, շնչառական անբավարարությամբ, տատիկի մոտ հաստատվել է քովիդը, ու բժիշկները սկսել են պայքարել նրա կյանքի համար։

«Լուսիկ տատը բարի, պայծառ կին է․ բուժաշխատողներին անընդհատ օրհնում էր․ նրա խոսքերն են՝ Աստված ձեր հետ, Աստված ձեզ պահապան։ Երբ ապաքինումից հետո ասացինք՝ արդեն տուն պիտի գնաս, ինչ ուրախություն, ինչ ցնծություն։ Այդ ուրախությունը փորձեցինք կիսել հանրության հետ։

Տատիկի մոտ տարիքային հիվանդություն կար, քրոնիկ հիվանդություններ չենք հայտնաբերել, նա միջին ծանրության հիվանդ էր։

Տատիկն, ամենայն հավանականությամբ, հայրենադարձ էր, արևմտահայերենից բավական շատ բառեր կային նրա բառապաշարում»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31