Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին. «Ամերիկայի ձայն»

Մայիս 01,2021 12:05

ԱՄՆ-ն երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական։

Երկարաձգումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 26-ից: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակը ի պատասխան Ամերիկայի ձայնի հայկական բաժնի հարցման:

Պետքարտուղարի խոսնակի խոսքով՝ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին է տրամադրել ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն, այդ թվում ՝ ավելի քան 6 միլիոն դոլարի օժանդակություն COVID- ի դեմ պայքարի համար և մոտ 10 միլիոն դոլարի ուղիղ օգնություն:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 կոնգրեսականներ երկու կուսակցություններից դիմել են Ներկայացուցիչների պալատի հատկացումների գծով հանձնաժողովին` կոչ անելով Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության խողովակներով տրամադրել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն: Այս փաթեթը ներառում է օժանդակություն Հայաստանի տնտեսությանը, պետական կառավարման և դատաիրավական բարեփոխումներին ու անվտանգության ոլորտին, ինչպես նաև աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ ազգաբնակչությանը և այստեղ ականազերծման ծրագրի իրականացմանը:

Դրա հետ մեկտեղ նամակում ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել չերկարաձգել 907-րդ բաժնի կասեցումը և դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31