Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Հանցագործությունն արեց Նիկոլ Փաշինյանը, երբ փակեց գյուղնախարարությունը». «Փաստ»

Մայիս 01,2021 11:17

Գյուղատնտեսության ոլորտը մեր երկրում կարևորագույններից մեկն է, չնայած, դատելով իշխանությունների քայլերից, վերջին տարիներին տպավորություն է, թե ոլորտն ամբողջությամբ թողնվել է ինքնահոսի: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ որոշում կայացվեց նախարարությունների օպտիմալացման շրջանակներում փակել գյուղնախարարությունը, ավելի ճիշտ՝ այն միավորել էկոնոմիկայի նախարարության հետ։

Օրերս էլ կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում գյուղոլորտի աշխատակիցները, որոնց գրչի մեկ հարվածով ազատել են աշխատանքից։ Նրանք ասում են, որ գյուղնախարարության փակումից հետո սա հաջորդ քայլն է ոլորտն ամբողջությամբ անգործունակ դարձնելու համար։ Պատահական մարդիկ հայտնվել են ոլորտում, և բնական է, որ նրանք գյուղոլորտն այս օրին պետք է հասցնեին։ Նման կարծիք է հայտնում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Հանցագործությունն արեց Նիկոլ Փաշինյանը, երբ փակեց գյուղնախարարությունը։ Ամբողջը սկսվեց այդ պահից։ Սա տնտեսությունը քայքայելու ծրագիր է։ Երբ չունես գյուղնախարարություն, ամեն ինչը շատ հեշտ է անել։ Գյուղացին բողոքելու տեղ չունի, պաշտպան չունի կառավարությունում, բնագավառի ֆինանսավորումը համարյա թե հասցվեց զրոյի, այս ամենը մշակված ծրագիր էր։ Չեմ զարմանա, եթե այդ ֆինանսավորման գումարով որոշները, ովքեր արժանի չեն դրան, պարգևավճար են ստանում։ Գյուղոլորտի աշխատակիցների կրճատումը կբերի նրան, որ ոլորտն ընդհանրապես անտերության կմատնվի։ Դե ասում են՝ թուրքական լոլիկ ու ադրբեջանական վարունգ կներկրենք։ Այդպես են որոշել որոշ թափթփուկներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը։ Զարմանում է՝ ինչպե՞ս կարելի է նման կերպ վերաբերվել գյուղոլորտին։

«Ես միշտ բերում եմ ԱՄՆ-ի օրինակը, որտեղ իր մեծությամբ երկրորդը պաշտպանության նախարարությունից հետո գյուղնախարարությունն է»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հայտարարություններին՝ նախ հիշում է այն մասնավոր ընկերությունները, որոնք նրա աշխատելու տարիներին սնանկացել են։ «Կադրային քաղաքականության մեջ հատուկ մարդիկ կան, խոսքը ընդ որում՝ այս նախարարին չի վերաբերում, որոնց բերում են, որպեսզի նրանք կոնկրետ բնագավառը ոտքի հանեն։ Նաև հակառակը՝ հատուկ կադրեր կան, որոնք քանդում են ոլորտը»,-ասում է Բերբերյանը։

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31