ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Բեգլարյանը դատի է տվել՝ կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին եւ ՊԵԿ հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովին:
Բեգլարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնում ինչպես նաեւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
ՊԵԿ-ից տեղեկացրին, որ Բեգլարյանը կրճատվել է օրենքի բոլոր կետերի պահպանմամբ:
Նշենք, որ Արտաշես Բեգլարյանը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան է:
Կարդացեք նաև
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում