Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ընտրություններում հաղթի մաղձը․ «168 ժամ»

Մայիս 01,2021 09:50

Քաղաքական դաշտի նման սեգմենտավորումն ընտրություններին մասնակցող ուժերին ստիպում է դիրքավորվել ոչ թե պոզիտիվ նախընտրությունների տիրույթում, այլ նեգատիվ հարթությունում՝ մրցակիցների հետ ոչ թե գաղափարական կամ ծրագրային պայքար տանելու, այլ հանրության այս կամ շերտի կողմից պակաս ատելության արժանանալու մղումով։

Այս տեսանկյունից քաղաքական դաշտի բազմազանությունը, ընտրություններին ոչ թե միասնական բևեռով, այլ տարբեր դաշինքներով մասնակցելու մարտավարությունը կարող է արդարացված համարվել․ դա հնարավորություն կտա ինչ-որ իմաստով դիվերսիֆիկացնել հանրության ատելությունը և փոխադարձ բացառումների սկզբունքով որոշակի ձայներ ստանալ։

Մարտավարական առումով արդարացված լինելով, այս մոտեցումն ունի լուրջ ռազմավարական թերություն․ իշխանությունն ատելության հիմնական գեներացնողն է և մեծ հնարավորություն ունի ուղղորդել այդ ատելությունը բոլոր ուղղություններով՝ փորձելով դիրքավորվել որպես մնացյալ բոլոր ատելի ուժերին այլընտրանք։ Եվ քանի որ ընտրությունների հիմնական մոտիվը կրկին լինելու է «նախկինների դեմ պայքարը», իսկ Նիկոլ Փաշինյանից բացի՝ հիմնական մյուս մասնակիցների մեծ մասը նախկիններն են, նա փորձելու է ներկայանալ՝ որպես բոլորի նկատմամբ հավաքական ատելության դրոշակակիր։

Այս ընտրությունների գլխավոր պարադոքսն այն է, որ իրականում ամենաշատն ատելության արժանի Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է հաղթելու համար՝ այդ ատելությունն ուղղորդելով այլոց նկատմամբ։

Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե հունիսի 20-ի ընտրություններում հաղթի մաղձը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Հասարակությունն ունի դա թույլ չտալու հնարավորություն։ Եզակի ու գուցե վերջին հնարավորությունը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31