Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ 2018-ին ոչ մի պետություն, այդ թվում նաեւ՝ ՌԴ-ն, չօգնեց Սերժ Սարգսյանին

Ապրիլ 30,2021 22:11

«Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին՝ Հայաստանում, տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ»,- այսօր, ArmNews հեռուստաընկերության եթերում, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը  հարցրեց`ինչպե՞ս ստացվեց, որ 2018 թվականին նույն մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, գոնե վերաբերմունքով, ինչ-որ մեսիջներով, հայտարարություններով, չօգնեց Ձեզ: Ոչ  ոք չօգնեց Ձեզ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ աշխարհը լուռ էր, տպավորություն էր, որ էդպես բոլորին ձեռնտու է իշխանափոխությունը Հայաստանում: Ինչո՞ւ:

Սերժ Սարգսյանը շարունակեց. «Հաճախ են ինձ հարցնում՝ իսկ ո՞ւմ աջակցությամբ: Պատասխանը շատ պարզ է` բոլոր այն ուժերի, որոնց պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ»:

Ապա` Սերժ Սարգսյանը շարունակեց, որ մեր դաշնակիցները և գործընկերները երեք տարբերակ ունեն սատարելու կամ չսատարելու. տարբերակներից մեկն այն է, երբ տվյալ երկրի ղեկավարը շնորհավորում է որևէ այլ երկրում ընտրությունների արդյունքում իշխանության եկած անձին, քաղաքական ուժին: Երկրորդ տարբերակն այն է, որ այդ երկրների արտաքին գերատեսչությունները հայտարարություն են անում, երրորդ տարբերակն այն է, երբ այդ երկրներն ուղղորդում են կոնկրետ երկրում իրենց ազդեցության տակ գտնվող ուժերին, անհատներին և այլն:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ ապրիլի 17-ին խորհրդարանում իր ընտրությունից հետո, շատ շնորհավորանքներ է ստացել`ՌԴ նախագահից, ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, ԵՄ-ից եւ այլն: Նա նաեւ նկատեց, որ երկրորդ տարբերակը`արված հայտարարությունները «մի տեսակ զգուշավոր» էին եւ տարբերվում էին հետպատերազմյան Հայաստանին ուղղված հայտարարություններից:

Սերժ Սարգսյանն ասաց նաեւ, որ «մենք որոշակի խնդիրներ տեսանք`կապված իրենց կողմից ուղղորդվող ուժերի վարքագծի հետ»:

Թե որո՞նք էին պատճառները`Սերժ Սարգսյանը դեռ չգիտե: Ժամանակը բավարար չէ համապատասխան տեղեկությունների եւ դրանց վերլուծության համար: Սերժ Սարգսյանը ենթադրում է, որ պատճառը կարող է լինել «մեր համառությունը`ԼՂՀ խնդրի լուծման համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930