ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն տղամարդ եւ կին շախմատիստների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա ցուցակները:
Տղամարդկանց թոփ 100-ում Լեւոն Արոնյանը բարձրացել է 5-րդ հորիզոնական, Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 94-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 100-րդը:
Կանանց 100 ուժեղագույնների շարքում են Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Լավագույնը Էլինա Դանիելյանն է՝ 55-րդ հորիզոնական, Լիլիթ Մկրտչյանը պահպանել է դիրքը 71-րդ հորիզոնականում, Աննա Սարգսյանը 75-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ