Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է

Ապրիլ 30,2021 17:09

Ermenihaber. Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար–մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ կազմելով 2 մլն 689 հազար։

Նշվում է, որ այդ թվի 1 մլն 953.086-ը օտարերկրացի զբոսաշրջիկներն են, իսկ 736.900-ը՝ Թուրքիայի քաղաքացիները:

2021թ. առաջին եռամսյակում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում 2 մլրդ 452 մլն 213․000 դոլարի եկամուտ է ստացել։ Արձանագրվել է նաև, որ հունվար–մարտ ամիսներին երկիր այցելած զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը Թուրքիայում մեկ գիշերակացի համր միջինում ծախսել է 56 դոլար։

2021թ. հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ զբոսաշրջիկները Թուրքիա այցելել են Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից և Ուկրաինայից։ Ռուսաստանից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 395.915:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930