Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ գլխավոր դատախազը ապօրինի գույքի բռնագանձման մի վարույթ էլ իր առանձնատան հետ կապված չի հարուցում. Դավթյանը հորդորում է ապացուցել

Ապրիլ 30,2021 17:05

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված շատ բարդ ու ծանր աշխատանք է իրականացվում, առաջիկայում կունենան նաեւ հայցեր՝ դատարան ներկայացվելիք: Խոսքը 5 հայցի մասին է, որը դատարան կմտնի հավանաբար հուլիսին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեր եռահարկ առանձնատան հետ կապված էլ հարցադրումներ կան՝ ինչո՞ւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի վարույթ էլ այդ առանձնատան հետ կապված չի հարուցվում՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ այսօր կլինի, վաղը կլինի, տասը տարի հետո կլինի՝ ցանկացած մեկը կարող է ապացուցել: Ես կարող եմ մի բան ասել մենակ՝ բարոյական առումով չունենալ իրավունք մեկ ուրիշին ապօրինի գույքի մեղադրանք ներկայացնելու կամ գույքը բռնագանձելու: Հո 10 տարի հետո ես չե՞մ լինելու, ով երբ ուզում է՝ անի: Դուք արեք: Իմ անելու համար էլ առիթներ են պետք: Ինձ պետք է մեղադրեն հանցագործության մեջ, այդ ժամանակ նոր…Դու երբեւէ փորձե՞լ ես ինքդ քեզ մեղադրես հանցագործության մեջ, հաղորդում տվե՞լ ես քո վերաբերյալ»,- ասաց գլխավոր դատախազը՝ դիմելով հարցն ուղղող լրագրողին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930