Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման հետ կապված խնդիրներն արտացոլված չեն մարդու իրավունքների ռազմավարության մեջ». Արթուր Սաքունց

Ապրիլ 30,2021 16:31

«Համավարակի կանխարգելման նպատակով Արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման հետ կապված բավական լուրջ հարցեր են կուտակվել, որոնք արտացոլված չեն մարդու իրավունքների ռազմավարության մեջ»,- այսպիսի մտահոգություն հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով առցանց քննարկման ժամանակ նա վստահեցրեց՝ անփութություն է հաշվի չառնել այդ ժամանակահատվածում ի հայտ եկած խնդիրները մարդու իրավունքների ռազմավարությունում: Ըստ նրա՝ ցավոք, փաստաթղթում համակարգային խնդիրներ, շտկումներ չկան, մարդու իրավունքների համակարգային խնդիրներին անդրադարձ չկա, օրինակ՝ պարետի ինստիտուտի սահմանադրականության հարցը:

Նա փաստեց ռազմական դրության պայմաններում ևս լուրջ խնդիրներ ունեցանք, որոնք ևս արտացոլված չեն:

Մինչդեռ ռազմավարության նպատակն է պետության կողմից պարտավորությունների կատարման ընթացքում բացահայտված խնդիրների հետ կապված արձանագրումներ անել, առաջարկել համակարգային լուծումներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930