Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա հերթապահ նախագծի տպավորություն է ստեղծում». Հայկ Մարտիրոսյան

Ապրիլ 30,2021 15:57

«Այն փոփոխությունները, որոնք նախատեսված են մարդու իրավունքների ռազմավարության մեջ, մարդու անվտանգության իրավունքի ապահովման հետ կապված որևէ մատնանշում չեն նախատեսում»,- «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումները պատերազմից հետո. կա՞ ռազմավարության վերանայման անհրաժեշտություն» թեմայով առցանց քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նշենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում (ԳԾ) ներառել նոր միջոցառումներ՝ ուղղված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեագրմանը, փոփոխություններ և լրացումներ կատարել ԳԾ-ի որոշ միջոցառումներում՝ համապատասխանեցնելով դրանք առկա իրավիճակին:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ սա հերթապահ նախագծի տպավորություն է ստեղծում, քանի որ կոնկրետացված չեն գործողությունները, թե ինչպիսի թիրախային գործողություններ պիտի կատարվեն սոցիալական ծրագրերի իրականացման դեպքում, և առաջնային անվտանգության իրավունքի հետ կապված պետության քաղաքականության մասին: Նա նշեց. «Ցանկալի կլիներ, որ մարդու իրավունքների տեսանկյունից համահունչ գնար ազգային անվտանգության ռազմավարության համապատասխան բարեփոխումներին»:

Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ փաստաթղթում թիրախային ծրագրերը կոնկրետացված չեն, իսկ ռազմավարության փոփոխությունը համարում են հատվածական բնույթի և իրավիճակային:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930