«Ադրբեջանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանն ու իր ռազմաքաղաքական լծակներով հետ մղել իրավական կարգավորումները, խնդիրն իրավականից վերածել քաղաքականի, որում իրեն հարմար է զգում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին որպես ահաբեկիչ ներկայացնել եւ չվերադարձնել՝ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Հակամարտությունը չի ավարտվել, նոյեմբերի իննից հետո բաց հակամարտություն կա, ինչպես եւ առաջ։ Ցանկացած անձ ռազմագերի է։ Պարզ է, որ Ադրբեջանը հարցը քաղաքականացնելու է եւ սակարկելու։ Չի կարելի ռազմագերու հանդեպ քրեական գործ հարուցել կամ կալանավորել, բայց հատուկ են անում, որ մեր հանրությունում վիճակը լարված պահեն, տառապանք պատճառեն գերիների եւ անհետ կորածների ընտանիքներին։ Իրավական առումով մեծ աշխատանք ենք անում»,-հավելեց ՄԻՊ-ը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ