Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թիվ 22 մանկապարտեզի սաների ծնողները բողոքում են. մանկապարտեզի չի գործելու 18 ամսով

Ապրիլ 30,2021 14:51

Արաբկիր վարչական շրջանի թիվ 22 մանկապարտեզի սաների ծնողները ցույց էին կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Նրանց մանկապարտեզը տարածքի այլ մանկապարտեզների հետ պետք է վերանորոգվի, իսկ աշխատող ծնողները փաստի առաջ են կանգնել: Թիվ 22 մանկապարտեզը 18 ամսով հիմնանորոգման է կանգնում, ծնողներին այդ մասին տեղեկացրել են ապրիլի 27-ին` չառաջարկելով որեւէ այլ տարբերակ:

Ի նշան բողոքի, ծնողներից մեկն առաջարկեց երկուշաբթի օրվանից երեխաների հետ մանկապարտեզի գույքով հանդերձ լինել Երեւանի քաղաքապետարանի մոտ:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը դժվարացավ ժամկետ նշել, թե երբ կլուծվի մանկապարտեզի խնդիրը: «Դա բարդ պրոցես է, չնայած մի քանի տարբերակներ կան, երկու-երեք շաբաթ է սպասում ենք համապատասխան փաստաթղթին, որպեսզի հնարավորություն ունենանք այս ծնողների երեխաներին տեղավորել»,-ասաց նա:

Ծնողներից մեկը նեղսրտեց` ինչո՞ւ են նույն տարածքում գտնվող մի քանի մանկապարտեզ զուգահեռաբար վերանորոգվում. «Մինչդեռ կարելի էր մեկը վերանորոգել, այդ երեխաներին տեղավորել մյուս մանկապարտեզում, սահմանափակումը հանել նախարարության օգնությամբ եւ այդ հարցին լուծում տալ: Լսել ենք, որ նույն տարածքում գտնվող մի քանի մանկապարտեզ հիմնահատակ քանդվելու է, դա մեծամասշտաբ շինարարություն է, ուստի փաստի առաջ են կանգնում բազմաթիվ երեխաներ, ոչ միայն մեր 160 երեխան, այլեւ 400-500 երեխա Արաբկիրի տարածքից»:

Մի ծնող նշեց, որ տուժող կողմը հենց իրենց երեխաներն են, որոնք նախադպրոցական տարիքի են եւ մյուս տարի դպրոց են գնալու. «Վերանորոգումը շատ լավ բան է, հաջորդ սերունդները կհաճախեն բարեկարգ մանկապարտեզներ, բայց ոչ մեր երեխաների տուժելու գնով: Եկեք հետաձգեք, երկուշաբթի օրվանից երեխաները մանկապարտեզ հաճախեն, մինչեւ հարմար լուծում գտնվի»:

«Մեր գործառույթը երեխաների մասին մտածելն է, մենք հիմնանորոգում ենք մանկապարտեզը, որ նրանք ավելի բարեկարգ մանկապարտեզ հաճախեն»,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

«Ցավոք, տատիկ-պապիկներն էլ են աշխատում եւ երեխաներին նրանց մոտ թողնելու հնարավորություն»,-ասաց եւս մեկ ծնող:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930