Լրահոս
Օրվա լրահոսը

Առևանգված աղջկան հաջողվել է դիմել փախուստի. առևանգման գործով երկրորդ մեղադրյալի մասով նախաքննությունը ևս ավարտվել է

Ապրիլ 30,2021 13:20

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկրորդ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 30-ամյա տղամարդը, ամուսնության նպատակով Էջմիածին քաղաքի բնակչուհուն առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր 34-ամյա ընկերոջ և ևս 2 անձանց հետ, 2017թ. հունիսի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, խմբի կազմում, նույն քաղաքի Կույբիշև փողոցում, աղջկա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս առևանգել են։

Այնուհետև երկու ընկերներն աղջկան տարել են նախ Աշտարակ քաղաք, որտեղից՝ Դիլիջան. հաջորդ օրը աղջկան հաջողվել է դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել կալանավորում, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

34-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նշենք, որ 30-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019թ. ապրիլի 11-ին, և այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Ինչ վերաբերում է մյուս երկու անձանց, ապա նրանց վերաբերյալ վարույթը կասեցվել է՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված անձի հայտնի չլինելու հիմքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930