Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Եղիազարյան. Փաշինյանն այսօր այն կշիռը չունի, որ կարող է ազդել եւ հօգուտ իրեն ընտրություններ անցկացնել. «Հրապարակ»

Ապրիլ 30,2021 12:12

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մարդիկ սկսեցին Սահմանադրության դրույթներն ուսումնասիրել եւ մեջբերումներ անել՝ փորձելով ապացուցել, որ Փաշինյանն օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, մյուս հատվածը համաձայն չէ սրա հետ։

Էդմոն Մարուքյանի կուսակից Արմեն Եղիազարյանին էլ հիշեցրինք ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հայտարարությունը, որ Փաշինյանը չի կարող ԺՊ մնալ, եւ հարցրինք՝ ի՞նչն է ձեզ հետ պահում ՍԴ դիմելուց։ Պարզվեց՝ մեր զրուցակիցը լոռեցուն բնորոշ միամտությամբ հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները․ «Նիկոլ Փաշինյանը մի անգամ եղել է ԺՊ, էդ ժամանակ ոչ մեկ ոչ մի ձայն չհանեց, հիմա եկել հարցնում եք՝ ինչո՞ւ չեք դիմում»։

– Պարզ ասած՝ վստահում եք Նիկոլ Փաշինյանին, որ նա ազատ, արդար ընտրություններ կանի։

– Դե, վստահում ենք, թե չէ, բայց այս պարագայում այլ տարբերակ չեղավ, որ գնայինք ընտրությունների, սա միակ ելքն է, որ կարող ենք ազատվել Նիկոլ Փաշինյանից։

– Իր վարչապետությամբ ընտրությունների միջոցո՞վ։

– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այն կշիռը չունի, որ կարող է ազդել եւ հօգուտ իրեն ընտրություններ անցկացնել։

– Ինքն այնքան ուժ ունի, որ 44-օրյա պատերազմից եւ կապիտուլյացիայից հետո կարողացավ ձեզ տանել իր դաշտ եւ, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր՝ հակասահմանադրական պայմանավորվածության գալ։ Սահմանադրությամբ՝ ընտրության օրը նշանակվում է խորհրդարանի լուծարումից հետո։

– Դե, դա մոտավոր, պայմանական ժամկետ է եղել, եւ հնարավոր է այդ ժամկետը փոխվի։ Նիկոլ Փաշինյանն ուժեղ չէ, մենք էինք ուժեղ, որ կարողացանք բերել նրան, որ ընտրություն լինի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930