Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծվել է տարիներ շարունակ ամենազգայուն խնդիրներից մեկը համարվող սննդի հարցը. քրեակատարողական ոլորտում 2020 թ. գրանցված հաջողությունները

Ապրիլ 30,2021 11:19

2020 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության կողմից իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում հաջողություններ են գրանցվել նաև Հայաստանի քրեակատարողական համակարգում։

Մասնավորապես՝
• «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Վերջին 9 տարիների համեմատությամբ 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ից սկսած՝ մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի դեպքում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում:

• Բարելավվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները․ աշխատանքները կատարվել են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։

• Լուծվել է տարիներ շարունակ ամենազգայուն խնդիրներից մեկը համարվող սննդի հարցը։ Սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, որի արդյունքում ներկայում բոլոր ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր համակարգ։

• Շուրջ 30 տոկոսով բարձրացվել է քրեակատարողական ծառայողների աշխատավարձը։ Արդյունքում հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները։

• Հետևողական միջոցներ են ձեռնարկվել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում։ Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակվել գործողությունների ծրագիր։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930