Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ ընդամենը 3 տարի հետո ինքն ավելի է կտրվելու իրականությունից եւ ավելի նվազ չափով է տնօրինելու իրավիճակը, քան իր նախորդը. «Հրապարակ»

Ապրիլ 30,2021 10:13

Երբ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ասում էր՝ Դուք չեք տիրապետում իրավիճակին, ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ ընդամենը երեք տարի հետո ինքն ավելի է կտրվելու իրականությունից եւ ավելի նվազ չափով է տնօրինելու իրավիճակը, քան իր նախորդը։ Դրան գումարած՝ իրենք ավելի ինքնավստահ են դառնալու եւ կարծելու են, թե իշխանությունը հավերժ է, իսկ իշխանությունից հեռանալու օրը՝ հեռավոր սարերի ետեւում։

Եթե այդպես չլիներ, կհասկանային, որ պաշտոնյան ինքնասիրահարված տոնով, սադրիչ հայտարարություններ չպետք է անի ոչ մի դեպքում, դրանք, որպես կանոն, չեն ներվում։ Ինչպես չեն ներվում սուտն ու խաբեությունը, կեղծ խոստումն ու ապաշնորհությունը, հղփանալն ու կարգավիճակը չարաշահելը։

Ու երբեմն կհիշեին, որ 2017-ին իր հավերժացման համար բաժակ բարձրացնող ՀՀԿ-ն էլ չէր պատկերացնում, որ իր իշխանությանը մնացել է մի քանի շաբաթ կամ օր։ Նրան կործանողը հենց այդ ավելորդ ինքնավստահությունն էր, մարդկանց վրդովմունքը, հոգնածությունը, դժգոհությունները թերագնահատելը, նաեւ՝ Աստծո ու հանրության դատաստանի հանդեպ վախի կորուստը։

Բայց նրանց խղճին գոնե Արցախի հարց ու 5 հազար երիտասարդի մահ չկար։ Իսկ ինչի՞ վրա է սրանց հույսը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930