Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, այսօր 19:20-ի սահմաններում ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ՝ Լանջիկի մասում։ Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը, որն ընդգրկված էր այդ ճանապարհի կառուցապատման աշխատանքներում, դեռևս չպարզված հանգամանքներում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս 13 տոննա կշիռ ունեցող ասֆալտի հարթեցման տեխնիկայով՝ կատոկով, մոտ 5 մետր գլորվել և հայտնվել էր ճանապարհի երթևեկելի գոտում։ Նա տեղում մահացել էր։
Երիտասարդի դին բեռնախցիկից դուրս բերելու համար օգտագործվել էր հատուկ տեխնիկա։
Մարալիկ քաղաքի բնակիչ Հարություն Ուռուտյանն Aravot.am-ին ասաց, որ երիտասարդն իր մարտական ընկերոջ որդին է։ Նրա հայրը՝ Մանուկը, եղել է արցախյան առաջին պատերազմի մասնակից՝ «Չաուշի» կամավորական խմբի անդամ։
Երիտասարդը, ըստ մեր զրուցակցի, նախքան բանակ գնալն էլ աշխատում էր Հյուսիս- Հարավ ճանապարհի վրա, բանակից վերադառնալուն պես շարունակեց աշխատել։ Պատերազմի ժամանակ էլ, լինելով ծառայության մեջ, ակտիվ մասնակցություն է ունեցել, աչքի ընկել համարձակությամբ։ Նա հոյակապ ընտանիքի զավակ է, դեռ ամուսնացած չէր, ունի մեկ եղբայր։
Կարդացեք նաև
Ըստ Հարություն Ուռուտյանի` «կատոկը շուռ է եկել երիտասարդի վրա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ