Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ն և EFSE-ն լրացուցիչ 40 միլիոն եվրո են հատկացնում կորոնավիրուսային ճգնաժամի դեմ պայքարին

Ապրիլ 29,2021 23:33

Եվրոպական հանձնաժողովը լրացուցիչ 40 միլիոն եվրո է ներդրել ԵՄ «EU4Business» նախաձեռնության աջակցությամբ գործող Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (ՀԵԵՀ՝ EFSE)՝ Արևելյան հարևանության և Արևմտյան Բալկանների տարածաշրջաններում COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարին օգնելու նպատակով:

Ֆինանսավորումը կօգտագործվի տեղական ֆինանսական հաստատությունների կողմից գերփոքր և փոքր ձեռնարկություններին ճգնաժամային մարտահրավերները հաղթահարելու հարցում աջակցելու կարողությունների ընդլայնման ուղղությամբ: Գումարի զգալի մասը նախատեսված է հատուկ տեղական արժույթով ֆինանսավորման համար, ինչը փոխառուներին ապահովագրում է փոխարժեքի տատանման հետ կապված լրացուցիչ ռիսկերից:

Ըստ EFSE-ի Զարգացման մեխանիզմի կողմից անցկացված ուսումնասիրության, թիրախային տարածաշրջաններում հինգ փոքր բիզնեսներից չորսն իրենց գործառնություններում կրել են «բացասական կամ խիստ բացասական ազդեցություն», իսկ մյուսները հայտնել են ժամանակավոր կրճատումների մասին, որոնք կարող են դառնալ մշտական: 2020 թ.-ին EFSE-ի կողմից նշված տարածաշրջանների 66 ֆինանսական հաստատությունների ֆինանսավորումը նպաստել է ձեռնարկություններին և տնային տնտեսություններին 40,000 նոր վարկերի տրամադրմանը՝ օգնելով պահպանել ավելի քան 91,000 աշխատատեղ: Այս վարկերի ավելի քան 57 տոկոսը տրամադրվել է տեղական արժույթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930