Խորը վշտով տեղեկացանք, որ վերջերս անհայտ անձանց կողմից պղծվել է Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ, միջազգային խաղաղության սիմվոլ եւ ջատագով, աշխարհահռչակ Մահաթմա Գանդիի արձանը, որը գտնվում է Երեւանի Բուենոս Այրեսի այգում։
Ցավոք սրտի արձանի պղծումը հետեւանք է այն անհիմն հակաքարոզչության, որը վերջին օրերին տարածվում էր որոշ շրջանակների կողմից։ Նման անպատվաբեր քայլերը արջի ծառայություն են մատուցում մեր երկրին, եւ սեպ են խրում մեր եւ բարեկամ հնդիկ ժողովրդի միջեւ։ Կոչ ենք անում բոլոր մեր քաղաքացիներին չտրվել սադրանքներին եւ չհետեւել վերոնշյալ խմբավորումների կողմից կատարվող անհիմն մերկապարանոց հայտարարություններին։
Թեև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է արտահայտել իր տեսակետը նման հարցերի վերաբերյալ, այնուամենայնիվ, դա պետք է արվի ավելի քաղաքակիրթ կերպով՝ առանց հնդիկ ժողովրդի զգացմունքները ոտնահարելու կամ մեր երկրների միջև ամուր բարեկամական կապերի վրա ստվեր գցելու: Կոչ ենք անում զերծ մնալ Մահաթմա Գանդիի անունը շահարկելուց կառավարության հետ քաղաքական հարցեր լուծելիս։
Կարդացեք նաև
«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ