Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրատապ ասուլիս էր հրավիրել: Աշոտյանը հայտարարեց, որ նիստի ընթացքում քննարկել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ին եւ Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումների մասին:
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցի քննարկումից հետո եկել են եզրակացության. «Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների եւ ջանքերի գործադրման կարեւորությունը, ընդդիմադիր դաշտի վեջին զարգացումները՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել»:
Մասնակցության հնարավոր ձեւաչափերի քննարկման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ