Լեւոն Արոնյանը, որ New In Chess Classic առցանց մրցաշարում դեռ Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալիս, քառորդ եզրափակչում 2:0 ընդհանուր հաշվով հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին ու անցավ կիսաեզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Մյուս զույգը կազմել են Շախրիյար Մամեդյարովը եւ Հիկարու Նակամուրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ