Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ, շփումների ընթացքում ենթադրվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային թատերաբեմում գործակցության հարցեր: Առաջնահերթ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ