«Իմ քայլի» պատգամավոր, ազատամարտիկ Հակոբ Ասլանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե իշխանությունը Սյունիքի անվտանգության հարցերով ինչ է խոսելու հանրության հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ասաց, որ ինքն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է։ «Ես օրենսդիր իշխանության մասնիկ եմ եւ մասնակցում են երկրի համար օրենքներ մտցնելու գործընթացին։ Վերջապես ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի»։
-Այդ դեպքում «իմ քայլականներն» ի՞նչ են անում խորհրդարանում։
-Պետք է օրենքներ մշակեն։
-Բախտի բերմամբ խորհրդարանում հայտնվածներն ունա՞կ են դրան։
Կարդացեք նաև
-Միանշանակ։
-Օրինակ, Թագուհի Ղազարյանն ի վիճակի՞ է օրենքներ մշակել։
-Ո՞վ։
-Թագուհի Ղազարյանը։
-Ես Թագուհի Ղազարյանին դեռ չեմ ճանաչում։ Եթե այդպես եք գտնում, այդ հարցն իրեն տվեք, դուք հիմա իմ աշխատասենյակում եք։ Ես իմ փոխարեն կարող եմ ասել՝ ի վիճակի՞ եմ, թե ոչ։ Դուք ամեն ինչ խառնում եք, լավ չեք անում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ