ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեն, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ազգային ժողովի պատգամավորներ Գզավիե Բրըտոնը, Ժակլին Դյուբուան եւ Ֆրանսուա Պուպոնին:
Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ պատիվ է Ազգային ժողովում հյուրընկալել հայ ժողովրդի վաղեմի իրական բարեկամներին: Խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ կարեւոր էր ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ:
Կողմերը քննարկեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակն Արցախում, հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման եւ դրանում Ֆրանսիայի կարեւոր դերի վերաբերյալ հարցեր:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ԱԺ նախագահին ներկայացրին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող եւ Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը:
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը եւ ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության եւ արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ` փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում:
ՀՀ Ազգային ժողով