Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 2 տարում խաղադրույքների ծավալը մոտ 6 անգամ ավելացել է, իսկ խաղացողների եւ խաղային հաշիվների ծավալն ավելացել է մոտ 3 անգամ. Փոխնախարար

Ապրիլ 29,2021 17:26

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Գործող օրենսդրությամբ ամրագրվել էր, որ շահումով խաղերի գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին, այսինքն, ծավալային սահմանափակում էր դրվել: Հիմա առաջարկվում է զուտ ժամային սահմանափակում դնել՝ «թույլատրվում է ժամը 22:00- 07:00-ն ընկած ժամանակահատվածում»:

 

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ ԶԼՄ-ների կողմից առարկություններ է ստացել. «Հիմնական մտահոգություն այն է, որ այն հիմնավորումը, որ բերում է կառավարությունը՝ հասարակության խոցելի խմբերը մոլախաղերով տարվելուց զերծ պահել եւ այլն, համարվում է թերի: Բաներային գովազդի չափերի փոքրացումից եւ վերջին սահմանափակումներից հետո ուսումնասիրություններ են արվել, որոնք հավաստում են, որ առցանց մոլախաղերի թիվը եռապատկվել է: Հետեւաբար սա միջոց չէ, որ ժամային սահմանափակմամբ ապագայում երիտասարդներին հեռու պահենք մոլախաղերով տարվելուց»:

Բացի այդ, նախագծում նշված է, որ վերահսկվելու են հայկական գրանցումով կայքերը, ինչը կբերի արտասահմանյան գրանցումների ու միջոցների արտահոսքի. «Վերահսկվելու են հայկական լիցենզիա ունեցող ընկերությունները, իսկ արտասահմանյան ծովահենային խաղացողները կսկսեն թիրախավորել շուկան ու դրանք չեն սահմանափակի օգտատերերի տարիքը»:

Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ Աննա Կոստանյանի ստացած այդ դժգոհությունները այս նախագծին չեն վերաբերվում, կառավարությունը նախաձեռնություն ունի, որը վերաբերվում է համացանցում հեռուստատեսությամբ, ռադիոյով գովազդի սահմանափակմանը. «Քանի որ ինքը լիցենզավորվող գործունեություն է ու նախարարությունը անընդհատ մշտադիտարկման տակ է պահում, որ հանկարծ ռիսկեր չառաջանան, խաղացողների թիվը կտրուկ չաճեն, մենք այդտեղ լուրջ անհանգստություն ունենք: 2018-ից մինչեւ 2020-ի ավարտը խաղադրույքների ծավալը մոտ 6 անգամ ավելացել է, իսկ խաղացողների եւ խաղային հաշիվների ծավալն ավելացել է մոտ 3 անգամ: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Երբ գովազդը համադրում ենք խաղացողների թվի աճի հետ, գովազդը այն դերը չի խաղացել, որ միմյանցից խաղացողներ ներգրավեն, այլ ավելի շատ նոր խաղացող ներգրավելու դեր են խաղացել: Այս մասին նախագիծը կառավարությունում դեռ քննարկման փուլում է»:

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինքն էլ է խմբագիրներից, ԶԼՄ ներկայացուցիչներից դիմում ստացել, բայց այդ նախագիծը դեռ ԱԺ չի եկել, կգա՝ կքննարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930