Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«21 կմ-ոց վիճահարույց ճանապարհը տեխնիկական միջոցներով պետք է վերահսկենք»․ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Ապրիլ 29,2021 17:15

Գորիս-Կապան ավտոճանապարհին, որը տեղ-տեղ հայտնվում է ադրբեջանական հսկողության ներքո, հայկական կողմը մտադիր է լիարժեք հսկողություն սահմանել՝ քաղաքացիների անվտանգության համար։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։

Նա նշեց․ «21 կմ-ոց վիճահարույց ճանապարհի հետ կապված վերջին օրերին խստացվել են վերակարգերի տեղակայման վայրերը, նաեւ ներկա պահին քննարկում ենք տեխնիկական միջոցներով ողջ հատվածը հսկողության տակ առնելը, որպեսզի չլինի գոնե մեկ մետր չվերահսկվող տարածք։ Հիմնականում իրականացնելու ենք տեխնիկական միջոցներով։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք անում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930