Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկություններին, հայտնում ենք, որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։
Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով, բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները։
Նկարները «Բարեկամություն» կայարանից՝
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն