Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սյունիքում ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի»․ Սասուն Միքայելյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին

Ապրիլ 29,2021 17:07

«Սյունիքում սահմանն ինչպե՞ս է ապահովվում։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց է, թուրքն է, մենք ենք․․․անհասկանալի վիճակ է։ Ժողովրդի անվտանգություն ինչպե՞ս եք ապահովելու, մինչեւ հստակ սահմանը գծվի։ Պարզ ասեմ՝ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի։ Պետք է մի հատ նման դեպք լինի, նոր մտածե՞նք»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր ՀՀ «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ ԱԱԾ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանից հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության նախագահ» Սասուն Միքայելյանը։

Ստեփան Մելքոնյանը տեղեկացրեց, որ Սյունիքի սահմանին ծառայում են ՀՀ սահմանապահ զորքերը․ «Նպատակն է ապահովել մարդկանց անվտանգությունը։ Հասկանալի է, որ սահմանային բնագիծը դեռ չկա, հակառակորդի մոտ էլ նույն վիճակն է, եւ շատ դեպքերում հարցեր են ծագում, որոնք օպերատիվ միջամտություն են պահանջում։ Գորիս-Կապան ճանապարհն է բարդ, որովհետեւ մի քանի անգամ այն մտնում է ադրբեջանական տարածք։ Այդտեղ ռուսական սահմանապահ զորքերի հենակետեր կան, եւ համատեղ են գործում, եթե կոնֆլիկտային վիճակներ են լինում»։

Սասուն Միքայելյանն ի պատասխան օրինակ բերեց․ «Վերջին անգամ հետ գալուց մեքենայի անիվը թողեց, երկու ժամ կանգնել եմ։ Սահմանապահ չեմ տեսել, ոչ էլ ռուսական բանակից եմ տեսել։ Հարյուր մետր այն կողմ թուրքերն են։ 90-ականներին թուրքերը մի քանի անգամ մարդ են տարել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930