Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակցությունը ստեղծվում է, քանի որ վտանգի զգացողության կա». Արա Զոհրաբյան

Ապրիլ 29,2021 16:24

«Կուսակցությունը ստեղծվում է քանի որ վտանգի զգացողության կա, եւ այս իրավիճակում, ցավոք, հասարակության մի մասը գտնվում է թմբիրի մեջ ու չի զգում վտանգը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արա Զոհրաբյանը` հավելելով, որ պատերազմի հետեւանքների եւ առկա իրականությանն արձագանքը հանրության կողմից համարժեք չէ:

Այսօր տեղի ունեցավ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարը:

Կուսակցության մոտեցում-կարգախոսն է`«Արթնացիր, արթնացրու»: Կուսակցությունը լինելու է ազգային քրիստոնեական, որովհետեւ նախաձեռող խմբում ախտորոշել են, որ այս ամենը հետեւանք է, այդ թվում նաև ազգային, քրիստոնեական արժեքներից հեռանալու: Արա Զոհրաբյանի գնահատմամբ, հոգեւոր արժեքները տեղը զիջել են նյութականին, արդյունքում հարմարվողականություն է առաջացել, ինչը հանգեցնում է ապազգային երեւույթների ակտիվացման: Իրենք փորձելու են հանուն ազգային-քրիստոնեական արժեքների պայքարել:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը կուսակցությունում կքննարկվի գրանցումից հետո: Արա Զոհրաբյանը տեսնում է նման հավանականություն, սակայն ասաց, որ կուսակցական քննարկումների արդյունքում որոշումներ կկայացվեն:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի`վարչապետի պաշտոնից հրաժարականին եւ պաշտոնավարել շարունակելու վեճին էլ, Արա Զոհրաբյանն ասաց, որ Սահմանադրության մեջ կա նորմ`կառավարության անդամները հրաժարականից հետո շարունակում են պաշտոնավարել`մինչեւ նոր կառավարության ձեւավորումը. «Հիմա, եթե վարչապետը համարվում է կառավարության անդամ, տրամաբանորեն եւ տեքստի բառացի իմաստով կարծես խնդիր չկա: Բայց բովանդակային եւ սահմանադրականության առումով խնդիր է, քանի որ եթե կա հրաժարական, ինչի արդյունքում նաեւ պաշտոնավարման անհնարինություն, ապա այդ անձը չի կարող պաշտոնավարել: Մինչեւ նոր նախարար նշանակելը, մյուսը չի կատարում նախարարի լիազորություններ: Մնացյալը`լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930