«Շատ բան կարող են խոսել։ Միջանցքի մասին խոսակցություն ընդհանրապես չկա, չի էլ կարող լինել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու է Ադրբեջանը շոշափում «Մեղրիի միջանցքը» ստանալու պահանջ, ի՞նչ է առհասարակ դա նշանակում՝ ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։
«Կարող են լինել տրանզիտ փոխադրումների երկաթուղային ճանապարհներ, բայց միջանցքի մասին խոսք չկա։ Եղած հանձնաժողովը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այդ հարցերն է ուսումնասիրում»,-նշեց Ստեփան Մելքոնյանը։
Նա նաեւ հայտնեց, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի ԱԱԾ եւ ՀՀ ԱԱԾ ղեկավարների միջեւ հանդիպումներ պարբերաբար լինում են՝ հարցին լուծում տալու համար․ «Վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ են հանդիպել, բայց դա չի նշանակում, որ կապ չկա։ Բացի հանդիպումներից՝ հեռախոսակապ կա։ Կարեւոր չէ, թե ինչ կապ է, կարեւորը՝ այն կա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ