Ֆեյսբուքյան Armenian Birdwatching Association խմբում ս.թ. ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն 2 վիրավոր արագիլի վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք և վիրավոր թռչուններին տեղափոխել Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի համար։
Կենտրոնի մասնագետների հավաստմամբ՝ արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։
Նախապատրաստվող նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններին։
Կարդացեք նաև
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին