Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկու կողմից չեզոք գոտի պետք է լինի, որպեսզի շփումը բացառվի»․ ԱԱԾ փոխտնօրենը՝ Սյունիքի սահմանի մասին

Ապրիլ 29,2021 15:15

«Նման դեպքերը կապված են այն իրավիճակի հետ, որ սահմանային դելիմիտացիայի աշխատանքներ դեռ արված չեն, սահմանային շերտի ռեժիմ չունենք։ Կիլոմետրանոց սահմանային շերտում մշտական բնակչություն չպետք է լինի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ անդրադառնալով Սյունիքի սահմանամերձ գոտու բնակիչների հանդեպ ադրբեջանցիների ոտնձգությունների դեպքերին։

«Հիմա ոչ թե կիլոմետրանոց, այլ սահմանային գծի մոտ են բնակվում։ Բնականաբար, այդ ամենը ժամանակի ընթացքում լուծումներ կստանա։ Սահմանային շերտի՝ երկու կողմից չեզոք գոտի պետք է լինի, որպեսզի շփումը բացառվի։ Ամեն երկիր այդ շերտն իր տարածքի հաշվին պետք է անի։ Ո՞նց կարող ենք ասել, որ հիմա անվտանգ է, եթե իմ նկարագրածն ընթացքում է դեռ։ Ասել, որ բոլոր միջադեպերը կկանխվեն, ֆանտաստիկայի ժանրից է»,-հավելեց Ստեփան Մելքոնյանը։

Ապա նա նշեց, որ այս իրավիճակում անգամ պայմանագիր չկա, իսկ թե ինչ պայմանագրի մասին է ակնարկում, նա չասաց եւ խոսքը փոխեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930