Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես է պետությունը, ի դեմս պետական մարմինների, գործում «հանուն» արդարության. փաստաբան

Ապրիլ 29,2021 14:51

Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկները շարունակում են չզարմացնել իրենց անօրինական և ուղղակի աբսուրդի հասնող գործողություններով։ Հերթական անօրինականության շարքը շարունակում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։

Այսպես՝ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացվել են թվով երեք որոշումներ, որոնց համաձայն ավտոմեքենայի սեփականատիրոջ նկատմամբ առաջադրվել են տուգանքներ: Դրանց վերաբերյալ ավտոմեքենայի սեփականատերը տեղեկացել է բացառապես հարկադիր կատարման ծառայությունից, երբ փաստացի արգելանք է դրվել սեփականատիրոջ հաշիվների վրա: Այնուհետև, ներկայացվել է վարչական բողոք, պատճառաբանությամբ, որ այն ժամանակահատվածում, երբ սեփականատիրոջ նկատմամբ առաջադրվել են տուգանքներ, ավտոմեքենան ընդգրկված է եղել 27.09.2020թ. Արցախի հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ ՔՊ տրանսպորտային հանրապետական շտաբի առջև դրված խնդիրների լուծման գործում և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից վերագրված իրավախախտումները կատարելու օրվա դրությամբ՝ 28.10.2020թ., իրականացրել է զինվորների աճյունների տեղափոխում Երևան-Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ, որի վերաբերյալ ՔՊ տրանսպորտային հանրապետական շտաբի կողմից 27.02.2021թ. տրվել է համապատասխան տեղեկանքը:

Եվ ի՞նչ է պատասխանում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, ասում է՝ այո՛, որոշումները Ձեր կողմից չեն ստացվել, դրանք հետ են վերադարձվել, բայց մենք դրանք առկախել ենք azdarar.am կայքում և Դուք բաց եք թողել դրանց բողոքարկման ժամկետը, ուստի և, բարի եղեք, և վճարեք տուգանքները և զրկվեք միավորներից։ Այսպես է պետությունը, ի դեմս պետական մարմինների, գործում «հանուն» արդարության։ Մասնավորը աջակցում է պետությանը, սակայն բախվում նման խնդիրների:

Արամազդ ԿԻՎԻՐՅԱՆ

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930