«Ո՞նց կարող է բանակը քայլեր չանել։ Մեր գերխնդիրը ներքաղաքական վիճակն ու բանակը կարգավորելն է։ Ալիեւը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնի։ Դա մեզ ազդակ չի՞ տալիս։ Պետք է պառկենք-սպասենք, թե երբ ու ի՞նչ կլինի․․․»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին․
-Բայց Փաշինյանն ասում է տարածաշրջանի հանդեպ կեցվածք փոխեք։
-Հլը քո կեցվածքը փոխի, նոր Փաշինյանից հարց տուր։
Կարդացեք նաև
–Սյունիքի դեպքերն ինչո՞ւ եք խուլիգանություն որակում։
-Սյունեցին պետք է հավաքվի ու հարցը բարձրաձայնի վարչապետի առաջ, ոչ թե այդ կարգով, հայհոյանքներով․․․խուլիգանություն է, հասկանո՞ւմ եք։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։ Մենք տղամարդ ենք։
-Տղամարդ եք, թող Նիկոլ Փաշինյանը չթաքնվի, այլ գա, կանգնի, խոսի։
-Նիկոլ Փաշինյանը երբեք չի պախկվել, նա ժողովրդի մեջ է։
-Նոյեմբերի իննից հետո ո՞վ եւ որտե՞ղ է պախկվել։
-Եկեք այդ սադրիչ հարցերը․․․
-Դուք ասել եք, որ ԵԿՄ-ն Սյունիքի կողքին է։ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասում է՝ մեկը լինի` ձեր կողքին կանգնի։
-Իմ կողքին չորս հազար մարդ է մասնակցել պատերազմին։ Դե ինքը թող մտածի, թե ով ում կողքին է։
-Դուք լինելո՞ւ եք «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում։
-Երբ նախընտրական քարոզարշավը սկսվի, պարզ կլինի։
-ՔՊ-ն կարո՞ղ է նորից իշխանության գալ։
-Դա ժողովուրդը կորոշի։ Այսօրվա իրավիճակում ամենաճիշտ բանն ընտրության գնալն է։ Եթե ժողովուրդը չընտրի, պետք է թողենք գնանք։ Դա ի՞նչ մի մեծ խնդիր է, ժողովուրդն է որոշելու՝ այսքանից հետո ձայն կտա՞։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ