Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Արդարադատությունը հաղթեց»

Ապրիլ 29,2021 14:38

Ինչպես արդեն հայտնել ենք, դատարանը վերացրեց Սիսակ Գաբրիելյանի և Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։

Հիշեցնենք՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի բողոքը վերաբերում էր 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դեպքերի ընթացքում ԱԺ պատգամավորների, ոստիկանության աշխատակիցների և ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողություններին։

Որոշման հրապարակումից հետո Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդարադատությունը հաղթեց. «Այս որոշման նպատակը, իմաստը նախ և առաջ՝ պատժել այն անձանց, որոնք որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ իրականացնում են ոչ իրավաչափ գործողություններ, բռնության են ենթարկում քաղաքացիներին։ Երկրորդ՝ այն անձանց նկատմամբ, որոնք իրենց պարտականությունները կատարելիս փորձում են ծառայամիտ վարքագիծ դրսևորել և իրենց ղեկավարներին կամ այսպես կոչված, գլխավոր քաղաքական հանձնառուին ուղղակի ծառայել։ Դրանք անձինք են, որոնք որ ունեն պետական պաշտոններ և որոնք որ այս օրերի ընթացքում՝ նոյեմբերի 9-ից հետո անընդհատ աչքի են ընկել իրենց հակաիրավական վարքագծով»։

Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունների հաղորդմանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծել Ազգային ժողովում Սիսակ Գաբրիելյանի վարքագծի վերաբերյալ, կրկին ընթացք չի տրվել․ «Այս որոշումը ունի անկյունաքարային նշանակություն նաև այս առումով, որովհետև մեր երկրում անպատժելիությունը չպետք է տեղ գտնի։ Ավելին՝ եթե նախկինում եղել են բազմաթիվ նման դեպքեր, ապա պետք է կասեցվի, վերացվի և հանրային ծառայության մեջ ներգրավված անձինք, պետական պաշտոնյաները պետք է զգան օրենքի ուժը, ազդեցությունը և պատժիչ գործողությունը նախ և առաջ իրենց վրա, նոր հետո քաղաքացիներից պահանջեն իրավակարգություն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930