Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրեց Սիսակ Գաբրիելյանի և Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ գործի հարուցումը մերժելու մասին որոշումը

Ապրիլ 29,2021 13:50

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի ունեցավ դատախազության և քննչական կոմիտեի որոշումների դեմ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը։

Բողոքը վերաբերում էր 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դեպքերի ընթացքում ԱԺ պատգամավորների, ոստիկանության աշխատակիցների և ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողություններին։

Արծվիկ Մինասյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ վերոնշյալ անձինք հանդիսանում են գործով շահագրգռված անձինք։ Նա համարում է, որ նրանց էլ պետք է ծանուցել և հնարավորություն տալ ներկայանալ դատական նիստին։

Դատախազն առարկեց․ «Սիսակ Գաբրիելյանի (ԱԺ պատգամավոր, խմբ.) հետ կապված նշված հանգամանքները քննության առարկա են դարձել մեկ այլ գործի շրջանակներում և որոշման մեջ անդրադարձ չի կատարվել ո՛չ Սիսակ Գաբրիելյանի, ո՛չ էլ ԱԱԾ աշխատակցի գործողություններին։ Հետևաբար՝ դրանք չեն կարող համարվել սույն գործով անցնող շահագրգիռ անձինք»։

Արման Հովհաննիսյան

Դատավոր Արման Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը այդ հանգամանքը ինքն իր համար դիտարկել էր, սակայն համարել է, որ նրանք դեռևս շահագրգիռ անձ չեն հանդիսանում։

Ավելի ուշ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արման Հովհաննիսյանը բավարարեց Բենիկ Գալստյանի բողոքը և վերացրեց քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930