Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․«Հաջորդ շաբաթ կարանտինի որոշման մեջ փոփոխություն է լինելու»

Ապրիլ 29,2021 13:38

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տիկին Ավանեսյանն ասաց․ «Պատվաստումից հետո շատ լավ եմ զգում, երեկ երեկոյան մի փոքր թուլություն, մկանային ցավ եմ ունեցել, այսօր այդ նշանները կարծես անցան»։

Անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը փորձում ստիպել քաղաքացիներին պատվաստվել, քանի որ նիստում Նիկոլ Փաշինյանը հորդորել էր կառավարության անդամներին մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել, տիկին Ավանեսյանը պատասխանեց․ «Որեւէ ստիպողաբար մոտեցման հարց չի եղել։ Եղել է հորդոր՝ սկսել սեփական օրինակից, ինչը կարծում եմ՝ շատ ճիշտ է։ Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ բոլոր երկրների կառավարությունները, առաջին դեմքերը սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչքան կարևոր է օր առաջ պատվաստվել»։

Նախարարն ասաց, որ հաջորդ շաբաթ կարանտինի որոշման մեջ փոփոխություն է լինելու եւ ՀՀ այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, այլեւս կարիք չեն ունենալու ՊՇՌ թեստ հանձնել երկրից դուրս գալու կամ երկիր մուտք գործելու ժամանակ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930