Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 2,250 շահառու. 2,190-ը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող, 60-ը՝ 18 տարեկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ

Ապրիլ 29,2021 13:21

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամք և սոցիալական այլ ծառայություններ տրամադրել ՀՀ մարզերում և Երևանում բնակվող տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց։

📌 Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 2,250 շահառու. 60-ը՝ 18 տարեկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, 2,190-ը՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձ։

✅ 65 տարեկան տարեց և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքներին համապատասխան՝ տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930