Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ալիևը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի մոտ բարեկամն է և դաշնակիցը և հետպատերազմական շրջանում կարևոր ու դրական դեր է խաղում տարածաշրջանում, հետևաբար ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարությունը և երկրի հանրությունն անհանգստությամբ են ընդունել:
Բացի այդ, Ալիևը պետքարտուղարին է փոխանցել Բաքվի դիրքորոշումը հետպատերազմական շրջանում տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ «Բաքուն աշխատանքներ է տանում հայերի կողմից ավերված ադրբեջանական տարածքների վերականգնման ուղղությամբ»:
Ալիևը նաև կարևորել է տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու հարցը:
Կարդացեք նաև
Բլինքենն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը 2021թ. էլ ժամանակավոր կդադարեցնի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման գործունեությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ