Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՆ-ին զուգահեռ ասիմետրիկ միջազգային կապեր ունեցող ռեսուրս է, դրանից հրաժարվելը շատ մեծ շռայլություն կլինի հայաստանյան քաղաքական դաշտի համար». «Փաստ»

Ապրիլ 29,2021 10:42

Քաղաքական դաշտի կենսունակությունը կախված է նրանից, թե որքան են կայացած ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված տվյալ երկրի քաղաքական հիմնական դերակատարները՝ մասնավորապես կուսակցությունները։ Ու այս հարցում մեծ կարևորություն է ստանում ոչ միայն կուսակցությունների գաղափարախոսական կողմը, այլ նաև ներքին ռեսուրսների տիրապետման, համախմբման և կիրառման հարցը։

Այս առումով հատկանշական է Հանրապետական կուսակցության օրինակը, որը տարիներ շարունակ մեծ տեղ է հատկացրել իր արտաքին կապերի զարգացմանը և պահպանմանը։

Ուստի պատահական չէ, որ տարբեր երկրների՝ այդ թվում և ամենաազդեցիկ պետությունների դեսպանները պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀՀԿ ղեկավար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ընդ որում, մեր տեղեկություններով, այդ հանդիպումները բավականին շատ են, սակայն դրանց միայն մի մասն է լուսաբանվում։

Հանրապետականը համագործակցության մեծ փորձ ունի նաև եվրոպական տարբեր կառույցների հետ տարվող աշխատանքի տեսանկյունից, իսկ եվրոպական քաղաքական միավորումները մեծ ազդեցություն ունեն ԵՄ-ի կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականության և հարևանության հետ տարվող քաղաքական ուղեգծի կառուցման համատեքստում, ինչի ներազդեցությունը կրում է նաև Հայաստանը։

Ի դեպ, նաև ՀՀԿ-ի ունեցած կապերի արդյունքում է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ եվրոպական տարբեր քաղաքական միավորներ՝ ներառյալ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ընտանիքը՝ ԵԺԿ-ն, ու եվրոպական տարբեր պատգամավորներ իրենց համերաշխությունն էին հայտնում, ճանաչում և դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը։ Նույնը կարող ենք ասել նաև այս ընտանիքի կողմից հայ ռազմագերիների հարցով բարձրաձայնումների ու Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականների առումով: Ուստի ՀՀԿ-ն կարևոր ռեսուրս է ոչ միայն ներքին քաղաքականության, այլև արտաքին քաղաքականության տեսանկյունից, և դրանից հրաժարվելը շատ մեծ շռայլություն կլինի հայաստանյան քաղաքական դաշտի համար, քանի որ նման միջազգայնացված ռեսուրս դժվար թե երկրում մեկ այլ կուսակցություն ունենա։

Այսինքն՝ ՀՀԿ-ն պետությունից դուրս, ԱԳՆ-ին զուգահեռ ասիմետրիկ միջազգային կապեր ունեցող կառույց է, իսկ դրա հետ դժվար է հաշվի չնստելը, քանի որ այդ կապերը երկրի շահերի տեսանկյունից լուրջ գործոն են, և որտեղ որ ԱԳՆ-ի ձեռքերը չեն հասնում, այդտեղ օգնության կարող է հասնել ասիմետրիկ միջազգային համագործակցությունը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930