Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին մահացել է, բայց 2 օր անց ստացել է «պրոթեզի կոշիկներ». արձանագրվել է 67 դեպք, երբ աջակցող միջոցները ստանալիս, շահառուները բացակայել են ՀՀ տարածքից․ «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2021 10:30

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ տրամադրելու գործընթացում որոշ անհամապատասխանություններ են հայտնաբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է, բայց երկու օր անց «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է թվով 2 հատ «պրոթեզի կոշիկներ»՝ 27 հազար դրամ արժողությամբ:

Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ արձանագրվել է 67 դեպք, երբ շահառուները աջակցող միջոցները ստանալիս, ըստ համակարգի տվյալների, բացակայել են ՀՀ տարածքից:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930