ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում են վերացնել ճանապարհային հարկի համար տրված արտոնությունը։ Նրանք պնդում են, թե այդ օրենքի կարգավորումը տրվել է մեկ տնտեսվարողի համար:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ին, որը փակվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք, բախվել սյունեցիների բողոքներին, որին հաջորդեցին տերմինալում ստուգումներն ու այնուհետ՝ դրա փակումը։
168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասաց, որ, ինչպես բոլոր հարցերում, այս հարցում ևս իշխանությունները դրսևորում են «փնթի գործելաոճ»։
«Այդ արտոնության շնորհիվ մի փոքր հնարավորություն է ստեղծվում, որպեսզի լոգիստիկ ծառայություները, որոնք ամբողջությամբ կատարվում են իրանական կողմում, հայկական կողմում էլ կատարվեն։ Իրանական մեքենան, որը մտնում է Հայաստան, 182 հազար դրամ տարբեր վճարումներ է կատարում, որից 150 հազարը ճանապարհային հարկն է, որը վճարվում է մեր երկրի ճանապարհներն օգտագործելու համար։ Երբ մենք այդ արտոնությունը տալիս ենք, հնարավորություն է ստեղծվում, որ մաքսային սահմանի հարևանությամբ լոգիստիկա զարգանա, ամբողջ աշխարհում երկրների, պետությունների առաջնային գործն է, որպեսզի նպաստեն դրան»,- հավելեց Մխիթար Զաքարյանը։
Կարդացեք նաև
Վերջինս վստահ է, որ ԱԺ ընդունած նախագծից հետո ժողովուրդն ու բիզնեսն իրենց վրա կզգան բացասական հետևանքները, և բողոքի ձայն կբարձրանա։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։