Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյան. Փորձագետներն իրենց կարծիքները ուղարկում են եվրոպացի գործընկերներին, նրանց մոլորության մեջ գցում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 29,2021 09:30

Հատված ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցից;

– Ինչպե՞ս տարբերակել այս փուլում վարչական ռեսուրսի կիրառումը աշխատանքային պարտականությունից:

-Ոչ մի համայնքային ռեսուրս չի ծառայեցվում վարչապետի այցերը սպասարկելու համար: Վարչապետն իր ծառայողական մեքենայով իր թիմակիցների հետ այցելում է կոնկրետ համայնքներ, հանդիպում է ժողովրդի հետ, զրուցում խնդիրների մասին, տեղեկացնում կատարվող աշխատանքների մասին: Այսինքն` մենք չենք կարող որեւէ համեմատական տանել նախկինում տեղի ունեցող երեւույթների հետ, երբ դպրոցներից երեխաներին փուչիկներով իրենց ծնողների հետ բերում էին հրապարակներ, որ ցույց տան, թե ունեն ժողովրդի վստահությունը: Վարչապետի այցերը նոր չեն սկսվել, նա միշտ իր հանգստյան օրերը օգտագործել է մարզեր այցելելու համար, ես այստեղ նոր բան չեմ տեսնում: Երբ որ քարոզարշավը կսկսվի, արդեն բոլորովին այլ բնույթի հանդիպումներ են լինելու եւ այդ ժամանակ կրկին բացառվում է վարչական լծակի գործադրումը:

– Պարոն Հովհաննիսյան, ԶԼՄ-ների մասով ձեր խմբակցության ներկայացուցիչների վերջին շրջանում բերած գրեթե բոլոր նախագծերը քննադատվում են: Փաստացի դրանց վերաբերյալ եւս քննադատություններ նկատվում են միջազգային զեկույցներում:

– Մամուլի բացարձակ ազատ լինելը ամենեւին չի նշանակում, որ խոսքի ազատությունը գտնվում է այն մակարդակի վրա, որտեղ որ պետք է գտնվի, որովհետեւ մի շարք լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ պարզապես օգտվում են էդ հանգամանքից եւ խոսքի ազատությունը վեր են ածում սանձարձակության, լկտիության եւ չգիտեմ էլ ինչի: Եվ այստեղ հիմա մեր կողմից բերվող կարգավորումները սահմանափակումներ չեն: 2003 թվականին գրված օրենք ունենք ԶԼՄ մասին, որի վրա ցանկացած տառի փոփոխություն կարելի է բնորոշել որպես սահմանափակում: Բայց կներեք, սա ողջամիտ մոտեցում չի, որովհետեւ չի կարող 2003 -ին գրված օրենքը կարգավորել 2021 թվականի երեւույթը, այն էլ մամուլի հետ կապված, որ ամեն օր զարգացում է ապրում:

Մեր բերած նախագծերով մենք իրականում փորձում ենք օգնել բարեխիղճ լրատվամիջոցներին, որոնք ցավոք սրտի այսօր միախառնվել են քարոզչամեքենա դարձած որոշ գործակալությունների հետ: Տպավորությունը, որ իշխանությունը գնում է սահմանափակումների՝ նրանից է, որ մի շարք իբր փորձագետներ ոչ միայն երկրի ներսում են այդ ամենը քննադատում, այլ նաեւ ստվերային զեկույցների տեսքով իրենց կարծիքները ուղարկում են եվրոպացի գործընկերներին, նրանց մոլորության մեջ գցում:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930