Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջարկվում է կատարելագործել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը

Ապրիլ 28,2021 23:30

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ առաջարկի նպատակն է կատարելագործել ԱԱՀ վերադարձի մեխանիզմը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի եւ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար), ինչպես նաեւ առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ:

Հանձնաժողովի անդամները կողմ արտահայտվեցին նախագծին եւ դրական եզրակացություն ներկայացրին՝ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930