Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է կանոնակարգել վարորդների աշխատանքի ժամանակահատվածները

Ապրիլ 28,2021 23:03

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ի նիստում քննարկեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ կից փաթեթում նախատեսվող փոփոխությունն ու լրացումները, որոնք նախաձեռնել է Կառավարությունը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով` առաջարկվում է սահմանել վարորդների օրական ու շաբաթական հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները: Նախատեսվում է նաեւ թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում: Կլինեն նաեւ բացառություններ, որոնց դեպքում չի կիրառվելու թվային տախոգրաֆի համակարգը:

Նշվեց նաեւ, որ  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի  կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է  տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը ներդաշնակեցնել ԵՄ օրենսդրության պահանջներին:  ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին:

Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930