Դուշանբեում անցնող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում կայացավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հանդիպումը:
Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Նասրուլլո Մախմուդզոդային հայկական պատվիրակության ջերմ ընդունելության և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Կողմերը ընդգծեցին այն հանգամանքը, որ սա առաջին երկկողմ պաշտոնական հանդիպումն է երկու պետությունների ԱԽ քարտուղարների միջև:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ մեր պետությունները արդեն երկար ժամանակ է ինչ հաջող աշխատանք են ծավալում ՀԱՊԿ շրջանակներում և համոզմունք հայտնեց, որ ժամանակն է նաև երկկողմանի ձևաչափով հարաբերությունների ակտիվացման համար:
Կարդացեք նաև
Հայ-տաջիկական համագործակցության զարգացման նպատակով պարոն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջ հետ կիսվեց ՀԱՊԿ շրջանակներում գործընկերների հետ երկկողմ համագործակցության կուտակված փորձով և իրենց արդյունավետությունը արդեն ցույց տված մեխանիզմներով, մասնավորապես նշելով ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԽ գրասենյակների միջև կնքվող համագործակցության պլանների մասին:
Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային առաջարկեց սկսել երկկողմ աշխատանքներ նման փաստաթղթի մշակման նպատակով:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ նման փաստաթղթի առկայությունը լավ հիմք կդառնա երկու երկրների միջև անվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով փոխշահավետ աշխատանքների համար:
Անվտանգության խորհրդի գրասենյակ