Ինչպես տեղեկացրել էինք՝ Լոռիում փորձում են նոր հանք շահագործել: Իսկ բնապահպան-ակտիվիստներն ու տեղի բնակիչները շարունակում են դեմ արտահայտվել հանքի շահագործմանը՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ, տապալելով հանրային լսումները:
Վերջիններս երեկ էլ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին Լոռիում դիմավորեցին՝«Առանց հանք Լոռի» գրությամբ պաստառով:
Այսօր Aravot.am-ը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունեն հանքի բացման հետ կապված, մարզի ղեկավարը պատասխանեց. «Հիմա համայնքներում հանրային լսումներ են, երբ որ կգա մեր տիրույթ մեր կարծիքը կասենք, կհայտարարենք: Բայց քանի որ չի եկել մեր տիրույթ, մենք էս պահին ձեռնպահ կմնանք գնահատականներ տալուց»:
Կարդացեք նաև
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ինքը մարզպետը կո՞ղմ է, թե՞ դեմ հանքի շահագործմանը, վերջինս պատասխանեց. «Դա մասնագիտական հարց է: Դա նաեւ ունի դրական եւ բացասական կողմեր: Մենք պետք է կշռենք եւ փորձենք հասկանալ ի՞նչ վնասներ կարող են լինել եւ ի՞նչ օգուտներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ