Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը եւ «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:
Մինչ քվեարկությունը Արման Բաբաջանյանը մոտեցավ ամբիոնին՝ ռետինե մի կոշիկ ձեռքին. «Սա գիտե՞ք ինչ է, ռուսական արտադրության կալոշ: Կալոշը կուզեք արդիանականացրեք, կուզեք՝ բարեփոխեք, ինքը մնալու է բարեփոխված կամ արդիականացված կալոշ, IT կալոշ, նանոկալոշ, բայց՝ կալոշ: Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերի արդիականացման առաջնային մանդատը պիտի հանձնվի Ռուսաստանին, բայց թույլ տվեք վերջին օրերի զարգացումները՝ Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությունը հաշվի առնելով՝ թույլ տվեք, որ Հայաստանը մանեւրելու, այլ ուղղություններ նայելու հնարավորություն ստանա: Մի՛ խեղդեք Հայաստանի վաղվա օրը, վաղվա շանսը ու մեր ԶՈՒ-ին արդիականանալու նորանոր հնարավորություններ ստեղծեք»:
Բաբաջանյանը սա ասաց այն համատեքստում, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել «Defender Europe 2021» զորավարժություններին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ